6

տարեկան ենք

1754

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար

 

Տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում
 

Հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի ողջ տարածքով տուրեր առաջարկող "My Days in Armenia" տուրիստական ընկերության կայքում: Եթե այցելել եք մեր կայք, նշանակում է, որ Ձեզ անհրաժեշտ են տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում:

Առաջարկում ենք տուրեր և էքսկուրսիաներ, որոնց ընթացքում նորովի կբացահայտեք մեր երկրի մեծաքանակ պատմական հուշարձանները, հարուստ մշակույթը, կտեղեկանաք Ձեզ անհայտ պատմական փաստերին, կընդլայնեք աշխարհայացքը:

Ձեր տրամադրության տակ է խմբերի և անհատների համար մեկօրյա ուղևորությունների լայն ընտրանին, որը, հարմարության համար, կայքում բաժանված է կատեգորիաների:


Ինչու՞ դիմել մեզ: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկներ տրամադրողներից:

1. Մեկօրյա էքսկուրսիաների հսկայական ընտրություն:

2. Դուք ստանում եք լավագույն գինն առանց միջնորդների:

3. Մեր վարորդները "խուլ" ու "համր" են: Խոսելու ունակ դառնում են Ձեր պահանջով:

4. Մեր գիդերը թեյավճարի չեն սպասում. նրանց նորմալ վարձատրում ենք:

5. Մեր տրանսպորտում ծխելն արգելված է:

6. Կատարում ենք Պարետի հրահանգները.
- ուղևորներին տեսանելի հատվածներում փակցվում են տեղեկատվական թերթիկներ,
- երթուղու ընթացքում և ավարտին՝ ուղևորներին իջեցնելուց հետո, իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների, անվտանգության գոտիների ամրակների, նստելատեղերի և այլ մասերի կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով,
- տրանսպորտային միջոցները ենթարկվում են պարբերական խորքային ախտահանման,
- տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է: Բաժանում ենք դիմակներ,
- բաժանում ենք ձեռնոցներ,
- տրամադրում ենք միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
- տրամադրում ենք ալկոգել (անսահմանափակ),
- տրանսպորտում առկա են մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող տոպրակներ (անջրանցիկ պարկեր թափոնների համար),
- տուրից առաջ կատարում ենք հեռավար ջերմաչափում (նաև վարորդներին ու գիդերին): 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:
Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի:

7. Կարող եք ընտրել սեփական երթուղին: Կկազմակերպենք անհատական տուրը:

8. Կարող եք վճարել մեր գրասենյակում: Կամ ուղարկում ենք վճարման հղումը՝ վճարում եք օնլայն: Էլ. հասցեին ստանում եք հավաստագիրը (վաուչեր):

9. Տրամադրում ենք հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է:

10. Առաջին անգամ մասնակցելով մեր կազմակերպած որևէ տուրի՝ ստանում եք մեր բոլոր տուրերին այսուհետ ամենաքիչը 5% զեղչով մասնակցելու հնարավորություն:

11. Տուրը չկայանալու դեպքում անհապաղ վերադարձնում ենք վճարը Ձեր նշած տարբերակով (բանկային հաշվին, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում կամ այլ):

12. Տուրը չհավանելու դեպքում վճարը վերադարձնում ենք նույն օրը:


Intourist.am թիմ

 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար



Մենք Facebook-ում