6

տարեկան ենք

2004

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Գաղտնիության քաղաքականություն

 

Ներածություն
Վեբկայքը (այսուհետ` կայք) ղեկավարվում է www.Intourist.am կայքի թիմի կողմից (այսուհետ`«մենք»):

Intourist.am կայքի գործառույթների մեջ է մտնում համացանցում Ձեր անձնական տվյալների անձեռնմխելիության պաշտպանությունը: Մենք մշակել ենք գաղտնիության հետևյալ քաղաքականությունը՝ իրազեկելու այն մասին, թե ինչպես ենք իրականացնում Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև ծանոթացնելու բոլոր այն գործողություններին, որոնք կիրառվում են մեր կողմից դրանց գաղտնիությունն ու անվտանգությունը ապահովելու համար:
Օգտվելով մեր կայքից կամ ցանկացած միջոցով կայք մուտք գործելիս՝ Դուք ընդունում եք այս քաղաքականությունը:

Տվյալ քաղաքականությունը վերաբերում է միայն Intourist.am կայքի միջոցով ստացված տեղեկատվությանը և չի վերաբերում տվյալ կայքից հասանելի հավելվածի օգնությամբ երրորդ կողմի կայքէջից ձեռք բերված տեղեկատվությանը կամ հղում ունեցող այլ հավելվածի, ինչպես նաև կայքից դուրս Ձեր և Intourist.am կայքի միջև այլ կապի միջոցով ստացված տեղեկատվությանը:

Ժամանակի ընթացքում այս քաղաքականությունը կարող է կրել որոշակի փոփոխություններ, և կայքի շարունակական օգտագործումը Ձեր կողմից ենթադրում է նման փոփոխությունների ընդունում, ուստի խնդրում ենք պարբերաբար ստուգել գաղտնիության քաղաքականության փոփոխությունները:

 


Ձեր անձնական տվյալները
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունից բացի, մենք հավաքում ենք լրացուցիչ տեղեկություններ, որոնք թույլ կտան հետագայում բարելավել ընկերության գործունեությունը:

Մենք հավաքում և պահպանում ենք հետևյալ տեղեկատվությունը.
• Այն տեղեկատվությունը, որը Դուք տրամադրում եք՝ լրացնելով կայքում եղած դաշտերը կամ մասնակցելով առցանց կազմակերպվող միջոցառումներին: Բացի այդ, մենք կարող ենք խնդրել լրացուցիչ տեղեկատվություն այն ժամանակ, երբ Դուք տեղեկացնեք մեր կայքի օգտագործման ընթացքում առաջացած խնդիրների մասին:
• Մեզ հետ նամակագրության պատճեները (ներառյալ էլեկտրոնային հասցեները) այն դեպքերում, երբ Դուք կապ եք հաստատում մեզ հետ:
• Հարցումներին տրված Ձեր պատասխանները, որոնք մենք կարող ենք խնդրել Ձեզ լրացնել հետազոտական աշխատանքներ իրականացնելու, միջոցառումներ կամ այլ ծրագրեր մշակելու համար: Հարցումները չեն կրում պարտադիր բնույթ:

Առանց Ձեր թույլտվության մենք Ձեր կողմից ստացված տեղեկատվությունը չենք տրամադրի երրորդ կողմին: Մենք կարող ենք տրամադրել անձնական տեղեկատվություն միայն որոշակի խմբերի, որոնց դասին են պատկանում հետևյալները.
• Երրորդ կողմերը և կապալառուները. ինչպիսիք են տարբեր տեսակի աշխատանքներ իրականացնելու նպատակով աշխատանքի անցած տվյալների բազաների ադմինիստրատորները: Այսպիսի խմբերը չեն տարածում Ձեր անձնական տեղեկատվությունը և չեն օգտագործում դրանք այլ նպատակներով՝ բացի մեր կողմից առաջ քաշված դրույթների իրագործելությունը ապահովելուց:
• Երրորդ կողմ-ադմինիստրատորները. հաղորդագրությունների տարածումով զբաղվող կազմակերպություններ են: Այս հաղորդագրությունների բովանդակությունը կսահմանվի Intourist.am կայքի կողմից, և այդ երրորդ կողմերը անմիջական հասանելիություն չեն ունենա Ձեր անձնական տեղեկատվությանը:



Տվյալների անվտանգություն
Երբ Դուք Intourist.am կայքին տրամադրում եք Ձեր անձնական տվյալները, մենք ջանք չենք խնայում դրանց անվտանգությունը պահպանալու համար: Ցավոք, տվյալների ոչ մի փոխանցում չի կարելի ամբողջովին անվտանգ համարել: Արդյունքում, չնայած մենք փորձում ենք Ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանել, Intourist.am կայքը չի կարող երաշխավորել դրանց փոխանցման անվտանգությունը և, հետևաբար, տեղեկատվության փոխանցումը իրականացվում է ռիսկի դիմելու Ձեր որոշմամբ: Մենք անում ենք ամեն հնարավոր բան մեր համակարգում տեղեկատվության անվտանգ պահպանման համար, երբ այն ստանում ենք Ձեր կողմից:



Երեխաներ
Intourist.am կայքը չի հավաքում անձնական տեղեկություններ երեխաների մասին: 16 տարեկանից ցածր այցելուները կայքից օգտվելիս պետք է խնդրեն ծնողի կամ օրինական խնամակալի օգնությունը և չպետք է որևէ անձնական տեղեկատվություն գրեն կայքում: Օրինակ, 16 տարեկանից ցածր այցելուները չպետք է հաղորդեն իրենց անունը, հասցեն, կոնտակտային տվյալները և այլ տեղեկություն:



Cookie-ներ
Մենք օգտագործելու ենք cookie (դրանք տեղադրված են Ձեր համակարգչում և ղեկավարվում են Ձեր ինտերնետ բրաուզերով) հեշտացնելու համար կայքի օգտագործումը ցանկացած եղանակով, օրինակ, որոշելով Ձեր կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեի տեսակը՝ կայքի և Ձեր համակարգի համատեղելիությունը բարելավելու նպատակով: Մենք կարող ենք նաև օգտագործել cookie-ները, վերահսկելու տվյալների փոխանցումը՝ առանց կոնկրետ օգտատերերի բացահայտման, նկարագրված քաղաքականության համաձայն: Եթե Դուք ցանկանում եք անջատել cookie-ները, ապա ինտերնետ-բրաուզերների մեծ մասի գործիքների տողում օգնության բաժինը կունենա համապատասխան հրահանգները:



Տվյալների փոխանցման վերահսկում
Մեր այցելուների հետ ավելի արդյունավետ համագործակցության համար վերոնշյալ տեղեկություններից բացի, մենք օգտագործում ենք նաև cookie-ներ և այլ գործիքներ (օրինակ՝ Google Analytics և նմանատիպ այլ ծառայություններ) համացանցում ակտիվության մակարդակը ուսումնասիրելու համար: Այս ծառայությունները թույլ են տալիս մեզ հավաքել վիճակագրական տվյալներ՝ առանց օգտատերերի նույնականացման:

Մենք կարող ենք օգտագործել էլեկտրոնային նամակում առկա պատկերները՝ նամակների զանգվածային տարածման վարկանիշը որոշելու համար, և Intourist.am կայքի օգտատերերի համար գտնել առավել հետաքրքրություն առաջացնողները: Մենք կարող ենք հավաքել IP հասցեներ կամ մեր կայքէջի այցելությունների վերաբերյալ այլ տվյալներ, որպեսզի ավելի լավ հասկանանք տվյալների փոխանցման հիմնական ուղղությունները, մեր կայքում ծառայությունների օգտագործման ինտենսիվությունը:

Էլեկտրոնային հաղորդագրությունների մեջ պարունակվող URL հասցեները կարող են պարունակել նույնականացման տվյալներ, ինչը թույլ է տալիս մեզ ճիշտ կերպով բացահայտել այն անձին, ով կատարում է որոշակի գործողություն մեր կայքում: Որոշ դեպքերում մենք կարող ենք ներկայացնել URL-ի կարճեցված տարբերակը, որը հղում ունի նույնականացման տվյալներ պարունակող ամբողջական տարբերակին: Դա արվում է էկրանին հայտնվող տվյալների ծավալը նվազեցնելու համար, հղումների պատճենահանման ժամանակ անսարքությունները կանխելու և էլեկտրոնային փոստի ծրագրերի հետ համատեղելիությունը ապահովելու համար, որոնք հասանելություն չունեն երկար հղումներին:



Այլ կայքերին հղումներ
Intourist.am կայքը կարող է հղումներ տրամադրել կողմնակի կայքերին: Իրենց հերթին, այլ կայքեր կարող են հղում տալ մեր կայքին: Այդ կայքերը գործում են իրենց մշակած պայմանների և անվտանգության քաղաքականության դրույթներին համապատասխան: Intourist.am կայքը չի վերահսկում կողմնակի կայքերը, և օգտվելով մեր կայքից՝ Դուք համաձայնում եք նրան, որ Intourist.am կայքը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի հասանելիության, դրանցում պարունակվող տեղեկատվության, գովազդային տվյալների և այդպիսի կայքերում այլ ծառայությունների կամ նյութերի համար: Բացի այդ, Դուք ընդունում եք, որ Intourist.am կայքը անմիջականորեն կամ անուղղակիորեն պատասխանատվություն չի կրում այնպիսի վնասների համար, որոնք ենթադրաբար կապված են նման կայքերում առկա ցանկացած տվյալների, գովազդի, արտադրանքի կամ նյութերի օգտագործման հետ:



Փոփոխություններ գաղտնիության քաղաքականությունում
Intourist.am կայքը իր հայեցողությամբ կարող է ցանկացած պահի վերանայել կամ փոփոխել այս քաղաքականությունը: Եթե մենք զգալի փոփոխություններ կատարենք մեր օգտատերերի անձնական տեղեկատվության հավաքագրման կամ օգտագործման ուղղությամբ, ապա համապատասխան հայտարարությունը կհրապարակվի մեր կայքի գլխավոր էջում և փոփոխությունները կներմուծվեն տվյալ էջ: Մենք երբեք չենք փոխի մեր քաղաքականությունը այնպես, որ օգտատերերի տվյալները, նախքան փոփոխությունների իրականացումը, առանց օգտատերերի համապատասխան համաձայնության, դառնան պակաս պաշտպանված:

Խորհուրդ ենք տալիս օգտատերերին պարբերաբար այցելել տվյալ էջը՝ ծանոթանալու մեր գործող քաղաքականությանը:



Հետադարձ կապ
Եթե Ձեզ մոտ ծագի ցանկացած հարց՝ կապված մեր գաղտնիության քաղաքականության, Ձեր անձնական տեղեկատվության պահպանման կամ մեր կայքում օգտագործվող ֆունկցիոնալի մասին, կարող եք կապվել մեզ հետ:



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար



Մենք Facebook-ում