6

տարեկան ենք

2004

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Հրապարակային պայմանագիր տուրիստական ծառայությունների մատուցման վերաբերյալ
(Ծառայությունների մատուցման պայմանները)
 
 
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Այս պայմանագրում "DUBAITRAVEL" ՍՊԸ-ն հանդիսանում է Կատարող, իսկ նրա միջոցով Հայաստանում և/կամ Արցախում և/կամ Վրաստանում զբոսաշրջային ծառայություններ ստանալու համար դիմողը` Պատվիրատու:

 
Պատվիրատուն պարտավորվում է՝
Կատարողի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Կատարողի հաշվեհամարին բանկային փոխանցում, քարտով վճարում կամ առձեռն վճարում կատարելու եղանակով: Վճարումները կատարվում են ՀՀ դրամով,
ժամանակավոր կացության, այցելության և տարանցիկ վայրերում խնայողաբար վերաբերվել իրեն ժամանակավոր օգտագործման հանձնված գույքի և տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում՝ փոխհատուցել դրա արժեքը կամ հոգալ վերանորոգման ծախսերը,
մատուցված ծառայությունների դիմաց վճարումն ուշացնելու դեպքում Կատարողին վճարել տուգանք` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար պատվերի գումարի 2%-ի չափով,
հավաստի տվյալներով լրացնել պատվերի ձևը և լրացված տվյալների հետագա փոփոխությունների մասին Կատարողին տեղյակ պահել պատվերի մատուցումից առնվազն 5 օր առաջ, հակառակ դեպքում Կատարողը պատասխանատվություն չի կրում փոփոխությունների հետևանքով ստեղծված իրավիճակի համար,
ընդունել, որ էլեկտրոնային կապի միջոցով տրված պատվերը համարվում է "երկկողմանի համաձայնությամբ հաստատված", եթե Կատարողի "վերջնական հաստատում" կոչվող էլեկտրոնային նամակին Պատվիրատուի կողմից տրվել է դրական արձագանք-պատասխան,
իր վրա վերցնել (ի վիճակի չլինելու դեպքում՝ Պատվիրատուի փոխարեն պարտավորվում է նրա իրավահաջորդը) Կատարողի կողմից առաջարկվող բժշկական ապահովագրությունից հրաժարվելու դեպքում առողջությանը հասցված (միջատի խայթոց, թունավոր կենդանու խայթոց, էկզոգեն ալերգիա, արտաքին ծածկույթների վնասում, ավտովթար) հավանական վնասի (թունավորում, վնասվածք, հաշմանդամություն, մահ) վերացման (կոնսերվատիվ կամ/և վիրահատական բուժում, տարհանում, դիակի տարհանում և տեղափոխում, հուղարկավորման արարողություն) բոլոր ծախսերը՝ փոխհատուցում չպահանջելով Կատարողից:
 
Վերը նշված պարտավորությունների կատարումը կողմերի համար պարտադիր է դառնում պատվերի երկկողմանի հաստատումից հետո։
 
Անկախ այն հանգամանքից, ծառայությունը մատուցվելու է Պատվիրատուի համար, թե երրորդ անձի՝ թվարկված պարտավորությունները պարտադիր են թե՛ Պատվիրատուի, թե՛ երրորդ անձի համար։

 
Պատվիրատուն իրավունք ունի՝
վճարումից հետո առանց տուգանքների չեղարկել ամրագրումը, եթե վերջինս տեղեկացնում է Կատարողին տուրը սկսվելուց առնվազն 2 օր առաջ: Հակառակ դեպքում,
Պատվիրատուն Կատարողին
պարտավոր է վճարել տուգանք՝ ամրագրված տուրի կամ այլ ծառայության արժեքի չափով՝ ըստ չեղարկման քաղաքականության:

 
Կատարողը պարտավորվում է՝
պատվերը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում կապ հաստատել Պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորության կամ անհնարինության մասին և պատասխանել Պատվիրատուի բոլոր հարցերին,
պատշաճ որակով և ճիշտ ժամկետներում մատուցել երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերը,
չպահանջել երկկողմանի համաձայնությամբ հաստատված վճարից բացի որեւէ այլ վճար պատվերի կատարման համար՝ անկախ դրա ընթացքում ծագած խնդիրներից և դժվարություններից,
չհրապարակել պատվիրատուի մասին որևէ անձնական տեղեկություն, առանց նրա գրավոր համաձայնության,
երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերում տեղ գտած առաջարկը փոխելիս տեղյակ պահել Պատվիրատուին պատվերի կատարման օրից առնվազն 2 օր առաջ` տալով նրան նախորդ պայմանավորվածությանը չզիջող պայմաններով և նույն գնով առաջարկ,
Պատվիրատուին տրամադրել հավաստի տեղեկատվություն ծառայությունների գների, պայմանների, ինչպես նաև դրանց չեղարկման կարգի մասին,
Պատվիրատուին ներկայացնել հաշվարկային փաստաթուղթ՝ տուրիստական ծառայությունների վճարման համար,
Պատվիրատուին տրամադրել տուրի ամրագրումը հաստատող հավաստագիր (վաուչեր):
 
 
Կատարողը իրավունք ունի՝
անհրաժեշտության դեպքում փոխարինել ժամանակավոր կացության վայրը նմանատիպ կամ ավելի բարձր կարգի կացության վայրով (կացության վայրի փոփոխությունը չի դիտվում որպես տուրիստական ծառայությունների ծրագրի փոփոխություն),
եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան՝ անհապաղ վերադարձնելով Պատվիրատուի կատարած վճարը (բանկային հաշվին, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում կամ այլ տարբերակով)՝ առանց հավելավճարի,
չեղյալ համարել էքսկուրսիան հայտարարված մեկնարկից 48 ժամ առաջ՝ անհապաղ վերադարձնելով Պատվիրատուի կատարած վճարը (բանկային հաշվին, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում կամ այլ տարբերակով)՝ առանց հավելավճարի,
տուրից առաջ կատարված ջերմաչափման արդյունքում՝ 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցների էքսկուրսիան չեղյալ համարել,
անհատական տուրերի պատվերը հաստատելու համար պահանջել կանխավճար պատվերի ընդհանուր արժեքի 30%-ի չափով, որը ենթակա չէ վերադարձման` պատվերից հրաժարվելու կամ հետաձգելու դեպքում,
խմբային տուրերի (3 կամ ավել մասնակիցների համար ամրագրում կատարելիս) պատվերը հաստատելու համար պահանջել 50% կանխավճար, որը ենթակա չէ վերադարձման` պատվերից հրաժարվելու կամ հետաձգելու դեպքում:
 
 
Անկանխատեսելի իրավիճակներ
 
Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում և այլն):
 
 
 
1. Ամրագրման հայտի ներկայացում
 
1. My Days in Armenia-ին տուրիստական ծառայությունների ամրագրման հայտ կարելի է ուղարկել հետևյալ տարբերակներից որևէ մեկով՝
ա. կայքում լրացնել համապատասխան ամրագրման ձևը,
բ. ազատ ոճի նամակ ուղարկել info@mydaysinarmenia.com էլ. փոստին,
գ. զանգահարել կայքում նշված հեռախոսահամարներից որևէ մեկով և հայտը ներկայացնել անմիջապես մենեջերին:

 
2. My Days in Armenia ընկերության կողմից մատուցվող ամրագրման ծառայությունն անվճար է և կայքում հրապարակված գներից զատ այլ թաքնված վճարներ և գանձումներ չկան:
 
3. Խմբային ամրագրումների համար գործում են հատուկ պայմաններ, որոնք պայմանագրորեն ամրագրվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:

 
2. Ամրագրման հատաստատում 
 
1. Կայքի ամրագրման ֆորմայով, էլ. փոստով կամ հեռախոսով հայտը ստանալուց հետո տուր մենեջերը ձեզ հետ կապվում է ամենաուշը 48 ժամվա ընթացքում:
 
2. Հատկապես ուշադրություն դարձրեք ձեր կոնտակտային տվյալների ճիշտ լրացմանը:
 
3. Հայտում պակասող և/կամ թերի տվյալների առկայության դեպքում տուրմենեջերը կկապվի ձեզ հետ հեռախոսով կամ էլ. փոստով:
 
4. Ձեր ամրագրումը համարվում է երաշխավորված միայն My Days in Armenia ընկերության կողմից գրավոր` էլ. փոտսով հաստատվելուց հետո:
 
5. Տուրիստական ծառայությունների ամրագրման հաստատումը հավաստագրի (վաուչեր) տեսքով է: Որպես կանոն, պատվերը հաստատող վերջնական նամակով ձեզ են ուղարկվում նաև շրջագայության մանրամասն ծրագիրը, այցելվող վայրերի կոնտակտային տվյալները, երթուղիները և այլն:

 
3. Պատվիրված ծառայությունների չեղարկումը
 
1. Արդեն ամրագրված և հաստատված ամրագրումը չեղարկելու համար անհրաժեշտ է համապատասխան պահանջով էլ. նամակ գրել տուր մենեջերին: Գրավոր պատասխան չստանալու դեպքում հեռախոսով ճշտել չեղարկման ստացումը:
 
2. Պատվիրված ծառայությունների չեղարկման քաղաքականությունը ամրագրման հաստատման մեջ նախապես նշվում է տուր մենեջերի կողմից: Խարհուրդ ենք տալիս մանրամասն ծանոթանալ ձեր ամրագրման չեղարկման պայմանների հետ նախապես, առարկությունների դեպքում քննարկել և անհրաժեշտ շտկումներ մտցնել ծառայությունների մատուցման պայմանների մեջ՝ հետագայում ֆինանսական հնարավոր վնասները կանխատեսելու համար:
 
3. Չեղարկման դեպքում կիրառվող տույժերն ու տուգանքները կախված են ծառայության սկսելուն մնացած ժամանակահատվածից, տուրիստական սեզոնից կամ ծանրաբեռնված տոնական օրերի առկայությունից, ծառայությունը մատուցող ընկերության թելադրած սեփական չեղարկման կանոններից, ծառայությունների ծավալից և նախապատրաստական աշխատանքների համար ծախսված ռեսուրսների չափից:
Եթե Պատվիրատուն վճարելուց հետո հրաժարվում է էքսկուրսիային մասնակցությունից՝ այդ մասին առնվազն 48 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տուրի գինն ամբողջությամբ: Եթե վճարելուց հետո հրաժարվում է մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 48-24 ժ. ընթացքում, ապա նրան վերադարձվում է տուրի գնի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տուրի գինը չի վերադարձվում:

Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելվում է տրանսպորտ բարձրանալ: Տուրի գինն ամբողջությամբ վերադարձվում է:

 
4. Էքսկուրսիան առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 48 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում, փոխարինումն (առկայության դեպքում) իրականացվում է՝ 20% տուգանք կիրառելով:
 
5. Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք պետք է վճարում կատարեն (կանխավճար կամ ողջ արժեքը) ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 48 ժամ առաջ: Հակառակ դեպքում, Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղարկել:
Կանխավճար կատարած Հաճախորդները լրավճարը կարող են կատարել տուրի մեկնարկին:

 
6. Տուրը չկայանալու դեպքում անհապաղ վերադարձնում ենք վճարը հաճախորդի նշած տարբերակով (բանկային հաշվին, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում կամ այլ):


 
Տուրի գնի մեջ ներառվում են. 
 
• տեղափոխումը հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
 
• խումբն ուղեկցող պրոֆեսիոնալ խմբավարի/էքսկուրսավարի ծառայությունը,
 
• Պարետի հրահանգած կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները,
 
• շշով ջուր մեքենայում,
 
• հարկեր և տուրքեր,
 
• որակյալ հյուրանոցներում/հյուրատներում գիշերակացի ծախսեր (եթե կա գիշերակացի անհրաժեշտություն),
 
• սնունդ (կախված կոնկրետ ուղևորությունից),
 
• պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր (ըստ ուղևորության),
 
• ճանապարհային ապահովագրություն (ըստ Հաճախորդի ցանկության),

 
 
Օգտակար տեղեկություններ
 
• Տրանսպորտային միջոցներում նստատեղերը նախօրոք ամրագրել հնարավոր չէ:
• Էքսկուրսիայի ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:
• Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել երևանյան կլիմայից:
• Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
• Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ հնարավոր են այն դեպքերում, երբ խմբի բոլոր մասնակիցները համաձայնեն միմյանց հետ:
• Դեպի Վրաստան էքսկուրսիայի դեպքում որոշ երկրների քաղաքացիներ պետք է ձեռք բերեն Վրաստանի վիզա, իսկ որոշ դեպքերում՝ նաև Հայաստանի հետադարձ վիզա։
• Դեպի Արցախ էքսկուրսիայի դեպքում որոշ երկրների քաղաքացիներ պետք է ձեռք բերեն Արցախի վիզա, իսկ որոշ դեպքերում՝ նաև Հայաստանի հետադարձ վիզա։
 


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար



Մենք Facebook-ում